Նիդերլանդները 124 հազար եվրո է հատկացնելու ՀՀ-ին՝ «դեպորտ» արվողների համար
09/07/2014 09:42

Նիդերլանդները 124 հազար եվրո է հատկացնելու ՀՀ-ին՝ «դեպորտ» արվողների համար

«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Նիդերլանդների կառավարության կողմից ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը տրվելիք շուրջ 124 հազար եվրոն ծախսելու ուղղությունների մասին հարցը: Այդ գումարը դրամաշնորհ է լինելու:

Գումարը տրվելու է Հոլանդիայից «դեպորտ» արվող հայաստանցիներին Հայաստանում աջակցելու համար: Ըստ այդմ, յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվելու է հազար եվրո փոքր բիզնես սկսելու համար:

«Նախատեսվում է այդ ուղիով աջակցել Հոլանդիայից «դեպորտ» արված շուրջ 100 հայաստանցիների: Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, փորձ է արվում կանխել «հետագայում անօրինական միգրացիայի ռեցիկլյացիան»,- գրել թերթը:
 

Նիդերլանդները 124 հազար եվրո է հատկացնելու ՀՀ-ին՝ «դեպորտ» արվողների համար