Նաիրիտցիները վաղը Կառավարության շենքի դիմաց ցույց կանեն
09/07/2014 14:54

Նաիրիտցիները վաղը Կառավարության շենքի դիմաց ցույց կանեն

Վաղը` հուլիսի 10-ի առավոտյան, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ:

Ցույցը կազմակերպելու է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը` «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ: Այս մասին տեղեկանում են գործարանի Facebook-յան էջից:

Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները չեն ստացել մոտ 1.5 տարվա իրենց աշխատավարձը, վերջին անգամ նրանք  մեկ ամսվա աշխատավարձ ստացել են մայիսի վերջին:

Նաիրիտցիները վաղը Կառավարության շենքի դիմաց ցույց կանեն