.jpg)
Դանիել Պասարելլա. «Հիմա մեզ բոլորի ջանքերն են պետք»
Աշխարհի կրկնակի չեմպիոն Դանիել Պասարելլան «ԱԱ-2014»-ի Հոլանդիա-Արգենտինա կիսաեզրափակիչ խաղից առաջ նշել է, որ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին արդեն շատ բան է արել թիմի համար: Նրա խոսքերով` ժամանակն է, որ մյուս ֆուտբոլիստներն էլ դրսևորեն իրենց:
«Մեսսին առանց այդ էլ շատ բան է արել Արգենտինայի հավաքականի համար,- Պասարելլայի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Հիմա ժամանակն է, որ մյուսներն էլ դրսևորեն իրենց: Առայժմ Մեսսիի թիմակիցները չեն ցուցադրել այն խաղը, որին ունակ են: Եզրափակիչ մտնելու համար անհրաժեշտ են բոլոր ֆուտբոլիստների ջանքերը»: