Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար
09/07/2014 19:17

Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար

Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` այսօր ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար