Երևանում սպասվում +30 +32 աստիճան տաքույթուն
09/07/2014 10:10

Երևանում սպասվում +30 +32 աստիճան տաքույթուն

Այսօր հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 10-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում +30 +32, երեկոյան +25 +27, գիշերը +18 +20 աստիճան տաքություն:

 

Երևանում սպասվում +30 +32 աստիճան տաքույթուն