10/07/2014 13:18
Վարչապետը խոստացել է, որ նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ
Քիչ առաջ Կառավաոթյան շենքից դուրս եկան «Նաիրիտի» աշխատակիցները, ովքեր հանդիպման էին վարչապետի հետ:
Լրագրողների հետ զրույցում նրանք տեղեկացրեցին, որ վարչապետը խոստացել է՝ հաջորդ ամիս նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ, ինչպես նաև՝ գտնել մեղավորներին և խիստ պատժել նրանց:
Այսօր «Նաիրիտի» աշխատակիցները կազմակերպել են երթ՝ գործարանից դեպի Կառավարություն: Ցույցը կազմակերպել էին «Նաիրիտ» գործարանի արհմիությունը` «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները չեն ստացել մոտ 1.5 տարվա իրենց աշխատավարձը, վերջին անգամ նրանք մեկ ամսվա աշխատավարձ ստացել են մայիսի վերջին:
Նախորդող հրապարակում՝ Կառավարության նիստից հետո «Նաիրիտի» աշխատակիցները կհանդիպեն վարչապետին