Սոցիոլոգ. Մենք հեղափոխական ազգ չենք
10/07/2014 14:58

Սոցիոլոգ. Մենք հեղափոխական ազգ չենք

Մենք հեղափոխական ազգ չենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ այս մասին են վկայում մարզերում անցկացրած իրենց հարցումները:

«Միայն յուրաքանչյուր վեցերորդն է ունակ ինչ-որ բան անելու»,-ասաց նա՝ որպես օրինակ բերելով պարտադիր կուտակային կենսաթոշակների, տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները, որոնց, նրա խոսքով, մասնակցել է հասարակության միայն ակտիվ զանգվածը:

Սոցիոլոգի խոսքով՝ մեր բնակչության միայն 15 % է պատրաստ դիմել հեղափոխության և ուժի կիրառման՝ կենսական կարևորության խնդիրները լուծելու համար, 5 % էլ պատրաստ է դիմել ըմբոստ գործողությունների՝ առանց ուժի կիրառման, 20 %-ը` ստորագրահավաքների և զույցերի, իսկ 60 %-ը դժվարացել է պատասխանել:

Նախորդող հրապարակում՝ Սոցիոլոգ. Հայաստանից արտագաղթում են միջին խավի ներկայացուցիչները

 

Սոցիոլոգ. Մենք հեղափոխական ազգ չենք