Հակառակորդը կրակել է Չինարիի վրա. Գնդկաներն անգամ տուն են մտել
10/07/2014 11:12

Հակառակորդը կրակել է Չինարիի վրա. Գնդկաներն անգամ տուն են մտել

Նախօրեին հակառակորդը մինչև ուշ գիշեր կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վրա: Կրակոցները հիմանականում եղել են խոշոր տրամաչափի զենքերից:

«Երեկոյան ժամը 9-ն էր, 9.30 սկսեցին կրակել ու մինչև ուշ գիշեր՝ մինչև ժամը 2-ը: Այդ ամբողջ ընթացքում լույսերն անջատել ենք: Պատկերացրեք այդ պահին անգամ անհնար էր դուրս գալ, տեսնել ուր խփեց, մի րոպե սուս չէին անում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը լռել է  մեր պատասխան կրակից հետո: 

Գյուղին հասցված վնասի չափը հնարավոր է եղել տեսնել միայն այսօր առավոտյան.

«Առավոտյան նայեցինք: Շատ տներ են վնասվել, պատուհաններ են կոտրվել: Մի տանն անգամ գնդակը պատուհանը ծակել մտել է խոհանոց ու վնասել սպասքը, սառնարանը»,- ասաց Չինարիի գյուղապետը:

Սամվել Սաղոյանի խոսքով՝ այսօր առավոտյան էլ եղել են մի քանի կրակոցներ:
 

Հակառակորդը կրակել է Չինարիի վրա. Գնդկաներն անգամ տուն են մտել