.jpg)
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետին
Հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Միշել Ամիելի գլխավորությամբ:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նախարարը ողջունել է ԼՂՀ և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումը՝ գնահատելով դա որպես կարևոր ներդրում Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում, մասնավորապես մշակույթի և կրթության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և հեռանկարները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։