.jpg)
Դոնբասի և Լուգանսկի վերականգնման համար կպահանջվի 700 միլիոն դոլար
Ուկրաինան նպատակ ունի Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնման նպատակով դիմել միջազգային օգնությանը:
Interfax-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նշել է, որ նախնական տվյալներով, Դոնեցկի և Լուգանսկի վերականգման համար կպահանջվի 8.1 միլիարդ գրիվնա կամ 700 միլիոն դոլար:
Յացենյուկը նշել է, որ Դոնեցկի և Լուգանսկի վերականգնման նախագծի մշակումից հետո իրենք կդիմեն միջազգային դոնորների օգնությանը:
Վարչապետի խոսքով՝ սեպտեմբերին կառավարությունը կներկայացնի երկրի տնտեսության վերականգման 2 տարվա նախագիծը, որը առաջին հերթին վերաբերվելու է էներգետիկ անվտանգությանը: