.jpg)
«Բարսելոնը» հրաժարվեց Կուենկայից
«Բարսելոնի» ղեկավարությունը հրաժարվել է թիմի հարձակվող Իսահակ Կուենկայի ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Կուենկայի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2015 թ. հունիսի 30-ը, սակայն երկկողմ համաձայնությամբ այն լուծարվել է: 2 տարի առաջ ֆուտբոլիստի ստացած մենիսկի վնասվածքը զրկեց հարձակվողին ցուցադրելու իր ունակությունները:
2013 թ. հունվարին Կուենկան վարձավճարով տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», բայց նոր ակումբում էլ նա ծնկի վնասվածք ստացավ: