Ո՞ւմ էր խանգարում Մեսսիի ցուցամատը
10/07/2014 20:40

Ո՞ւմ էր խանգարում Մեսսիի ցուցամատը

Բուենոս Այրեսում զարմանալի դեպք է տեղի ունեցել: Այգիներից մեկում տեղադրված Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի արձանի վրայից անհայտ անձինք կտրել են ֆուտբոլիստի ցուցամատերը: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

Արգենտինայի ընտրանու ֆուտբոլիստների արձանները մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են Մունդիալից առաջ: Մեսսիի արձանը տեղադրվել է նրան հատուկ դիրքով, երբ գոլեր հեղինակելիս նա նայում է երկնքին` ցուցամատը վերև պարզած: Հենց այդ հատվածն էլ չարագործները կտրել են: Ոստիկանությունն այս առիթով հետաքննություն է սկսել:
 

Ո՞ւմ էր խանգարում Մեսսիի ցուցամատը