10/07/2014 11:12
Կառավարության նիստից հետո «Նաիրիտի» աշխատակիցները կհանդիպեն վարչապետին
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին քիչ առաջ ընդառաջ եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա լսեց աշխատակիցների բողոքն ու ասաց, որ խնդիրն ուսումնասիրության փուլում է: Վարչապետն առաջարկեց Կառավարության այսօրվա նիստից հետո 20 հոգանոց պատվիրակույուն կազմել ու մտնել իր մոտ:
Վարչապետին ուղեկցում էր նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարն ասաց, որ չի ցանկանում այս պահին սուտ խոստումներ տալ, սակայն գործը ուսումնասիրության փուլում է: Նա նաիրիտցիներին խնդրեց սպասել մինչև սեպտեմբեր, սակայն ցուցարարները համառեցին՝ ասելով, որ չեն կարող այդքան սպասել:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն ստացել մոտ 1.5 տարվա իրենց աշխատավարձը, վերջին անգամ նրանք մեկ ամսվա աշխատավարձ ստացել են մայիսի վերջին:
Նախորդող հրապարակում՝ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում