ՊԲ. Քարվաճառում դիվերսիա ձեռնարկած ադրբեջանցիներից մի քանիսը ձերբակալված են
10/07/2014 14:04

ՊԲ. Քարվաճառում դիվերսիա ձեռնարկած ադրբեջանցիներից մի քանիսը ձերբակալված են

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից: 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները՝ դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: 

Նախորդող հրապարակում՝ «Ադրբեջանցիների կողմից 14-ամյա տղայի գերեվարման լուրը ապատեղեկատվություն է»

ՊԲ. Քարվաճառում դիվերսիա ձեռնարկած ադրբեջանցիներից մի քանիսը ձերբակալված են