Սուարեսի պատիժը կմնա ուժի մեջ
10/07/2014 20:09

Սուարեսի պատիժը կմնա ուժի մեջ

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն այսօր որոշում է կայացրել մերժել Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի և թիմի հարձակվող Լուիս Սուարեսի բողոքը: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Սա նշանակում է, որ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիին կծելու համար «Լիվերպուլի» ֆուտբոլիստի 4 ամսվա որակազրկումը կմնա ուժի մեջ:

Հիմա բողոքարկողները կարող են դիմել միայն Լոզանի մարզական վճռաբեկ դատարան:
 

Սուարեսի պատիժը կմնա ուժի մեջ