«Կուզենանք մի երեխա էլ ունենալ». Սուրեն Փահլևանյան
10/07/2014 18:27

«Կուզենանք մի երեխա էլ ունենալ». Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար Սուրեն Փահլևանյանը երկար ժամանակ է՝ էկրաններին չի երևում. նրան վերջին անգամ հեռուստադիտողները տեսել են «ԱԻՆ-911» հեռուստասերիալում: Life.panorama.am-ը հետաքրքրվել է՝ որն է եթերից բացակայելու պատճառը, հաղորդավարի հետ զրուցել ենք նաև այլ թեմաներից:

-Հաղորդավարի ձեր կարիերայով, կարծես, այժմ չեք զբաղվում, այո՞:

-Այո, հիմա աշխատում եմ շինարարական կազմակերպությունում, գործերը շատ են, հաղորդավարությամբ չեմ հասցնում զբաղվել, համատեղել այս պահին չի ստացվում:

-Եթե ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանաք, կընդունե՞ք:

-Շատ հնարավոր է. դա կախված է դերից և իմ զբաղվածությունից: Կարևոր նախապայման է նաև ստեղծագործական կազմը, վերջինիս պրոֆեսիոնալիզմը, որոշիչ են նաև ֆինանսական և այլ մանր-մունր գործոններ:

-Ի՞նչ նախասիրություն ունեք. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևու՞մ եք:

-Նախընտրում եմ 24 ժամ պոկեր խաղալ, քան երկու ժամ ֆուտբոլ դիտել: Ինձ չեմ ծանրաբեռնում ո´չ ֆուտբոլով, ո´չ քաղաքականությամբ, փոխարենը, ինչպես նշեցի, պոկեր եմ սիրում:

 

-Ինքներդ երևանցի լինելով՝ մեր քաղաքին առնչվող ի՞նչ մտահոգություն ունեք:

-Կարծում եմ՝ Երևանն օրեցօր ծաղկում և բարգավաճում է, պարզապես դրա արդյունքը երևանցիները միանգամից տեսնել չեն կարող. պետք է որոշակի ժամանակ անցնի:

-Առաջին բանը, որով ուզում եք ապահովել ձեր դստերը, ո՞րն է:

-Բարեկեցիկ ապագա, ապահովության զգացում, կարևորում ենք նաև ուսումը:

-Կուզենա՞ք էլի երեխաներ ունենալ:

-Ինչու՝ ոչ, կուզենանք մի երեխա էլ ունենալ, բայց դրա մասին դեռ վաղ է խոսել:

-Ե՞րբ եք զգում, որ որպես հայր որոշակի առաքելություն ունեք :

-Երբ պետք է դստերս վերցնեմ մանկապարտեզից, դեռ երեք ժամ ճանապարհ ունեմ անցնելու, բայց շտապում եմ, որ հասցնեմ:

-Հիմա ձեր առջև ի՞նչ նպատակ ունեք դրած:

-Բոլոր նպատակներն ուղղված են մեր ապագայի լավը լինելուն: 

«Կուզենանք մի երեխա էլ ունենալ». Սուրեն Փահլևանյան