.jpg)
Սյունիքի մարզում կարկուտի հետևանքով գոճիներ են սատկել
Այսօր՝ ժամը 16.05-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ նախօրեին ժամը 19.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում տեղացել է կարկուտ և հորդառատ անձրև, ինչից վնասվել են 7 պտղատու, 6 դեկորատիվ ծառ և ջրահեղձվել` Հ. Մ.-ին պատկանող 7 գոջի:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Նշված տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿԻ կողմից չի վերահսկվում: