Մայք Թայսոն. «Սուարեսի արարքը վայել է իսկական տղամարդուն»
10/07/2014 19:50

Մայք Թայսոն. «Սուարեսի արարքը վայել է իսկական տղամարդուն»

Ամերիկացի սկանդալային բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ով ժամանակին կծել էր Էվանդեր Հոլիֆիլդի ականջը, գովել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին, ով, իր հերթին, նման արարքով աչքի է ընկել աշխարհի առաջնությունում` կծելով Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը:

«Սուարեսի արարքը հիասքանչ է: Հասարակ մահկանացուները դա չեն հասկանա: Միայն իսկական տղամարդը կարող է նման բան անել, երբ սկսում է եռալ նրա արյունը»,- հայտարարել է Թայսոնը:
 

Մայք Թայսոն. «Սուարեսի արարքը վայել է իսկական տղամարդուն»