.jpg)
Ուկրաինան ցանկություն է հայտնել Ռուսաստանից գնել 7 մլդ խմ գազ
«Ուկրաինան ցանկություն է հայտնել Ռուսաստանից գնել 7 մլդ խմ գազ»: Այս մասին գրել է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հայտարարությանը:
Փոխվարչապետն ասել է, որ աշնան և ձմռան համար գազի լրացուցիչ պաշարներ են անհրաժեշտ, որի համար կպահանջվի 6-7 մլդ խմ գազ: «Մեզ անհրաժեշտ է գազ, որպեսզի կայուն անցնկացնենք այդ շրջանը: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կհրաժարվի մեզ գազ վաճառել՝ կրկնակի գին սահմանելով»,- փոխվարչապետի խոսքերը փոխանցում է լրատվականը:
Ենթադրվում է, որ այս կապացությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև՝ եվրոպական գործընկերների միջև բանակցություններ են ընթանում:
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդան հայտարարել է, թե Ուկրաինան մտադիր չէ Ռուսաստանից Եվրոպայի համար նախատեսված գազը գողանալ:
Իր հերթին էլ «Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբալևը ժամանակին Ուկրաինային կոչ է արել ձմռան պաշարների համար գազը խնայողաբար օգտագործել: Հնարավոր է, որ ձմռանը գազի պաշարները չբավականացնեն: