.jpg)
Գրանդ փղիկը կենդանաբանական այգու այցելուներին կդիմավորի հուլիսի 12-ից
Հուլիսի 12-ին Երևանի կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն կունենան տեսնել Թբիլիսիից նոր ժամանած Գրանդ կրտսեր փղիկին։ Այս մասին հայտնում են կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
Երևանի կենդանաբանական այգու նոր` ասիական փիղը 7 տարեկան է` ծնվել է 2007 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Երևանի կենդանաբանական այգու ջանքերով փղի բացօթյա ազատավանդակը վերաձևափոխվել է. Գրանդ կրտսերը կունենա լճակ և զբաղվածության տարբեր միջոցներ:
Հունիսի 12-ին 19-ամյա ավագ Գրանդը տեղափոխվել է Թբիլիսիի կենդանաբանական այգի, որտեղ այժմ հրաշալի է իրեն զգում զուգընկերուհի Մալկայի հետ: