.jpg)
«Մեր էրեխեքը հավի ճուտ չէին, որ տարան, գլուխները կերան»
Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ նաիրիտցիներից բացի հավաքվել էին նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նրանք նույնպես հանդիպխեցին ու ներկայացրեցին իրեց խնդիրները:
Հովիկ Աբրահամյանը խոստացավ գործերն ուսումնասիրել և ըստ այդմ` նրանց պատասխանել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում զինվորների մայրերը նշեցին, որ իրենք այլևս ոչ ոքի չեն հավատում: Նրանք համոզված են, որ իրենց գործերի մեծ մասը կեղծված է: «Ոչ մի կերպ քննությունն առաջ չի գնում: Մարդ կա` տարիներ շարունակ Կառավարության շենքի մոտ է կանգնում, բայց ոչ ոք չի արձագանքում: Ես չեմ պատրաստվում իմ գործի համար 4 տարի կանգնել այստեղ, բայց ուզում եմ, որ իմ որդու գործը փակեն: Եթե քննություն են նշանակել, թող քննություն տանեն, եթե արդար չի լինելու քննությունը, թող փակեն: Ես չեմ ուզում խաբված լինել: Ես գիտեմ, թե իմ որդուն ինչպես են սպանել: Իմ որդուն հոսանքը չի խփել: Հոսանքը չէր կարող նրա հագուստը ճղել»,- ասաց մայրերից մեկը՝ նշելով, որ գործի հետ կապված՝ ինքը արտաշիրիմում է պահանջել, սակայն մերժում է ստացել:
«Ականատես վկան խոսում է սպանության մասին, բայց ականատեսին Հանրապետությունից հանել են: Քննիչները պահանջում են նրան գտնել ու նրա դեմ մեղադրանք ներկայացնել, բայց նա Հայաստանում չէ: Ես Օհանյանից պահանջում եմ, որ փակեն իմ էրեխու գործը: Ես ունեմ արնհերքելի ապացույցներ, որ իմ որդուն հոսանքը չի խփել»,- ասաց նա:
Մայրերից մեկ ուրինշն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք ոչինչ չունեն թաքցնելու: «Մենք մինչև վերջ պայքարելու ենք: Մենք պահանջելու ենք արդար դատավարություն: Մեր երեխաների արյունը չի վաճառվում: Նրանք հավի ճուտ չէին, որ ուղարկեցինք բանակ, ու նրանց հետ չստացանք: Դեռ այն ժամանակ, ՀՀ Զինդատախազ Գևորգ Կոստանյանն, ով այսօր արդեն Գլխավոր դատախազ է, հայտարարեց, որ այո, Վալերիկը զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների: Նա ինքը հայտարարեց, որ մեղավորները այս գործով կպատժվեն: Նախաքննությունը շարունակվում է ու մինչ օրս ձգձգձվում: Ես ունեմ լիքը ապացույցներ, որ իմ տղան ինքնասպան չի եղել: Բայց եթե ինքնասպանության դրդում են գրել, գործը չպետք է էսքան ձգձգվի: Թող դրդողներին բերեն, պատասխանատվության ենթարկեն: Բա ո՞ւր են էդ դրդողները, բոլորը հօդս ցնդեցի՞ն: Մեր էրեխեքը հավի ճուտ չէին, որ տարան գլուխները կերան, հիմա էլ ուզում են մարսեն»,- ասաց նա:
Ծնողները պատմեցին, որ այս ամենի մասին «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ տիկին Մարգարիտա Խաչատրյանը նույնպես տեղյակ է: «Մեկ տարի առաջ եկավ, մեզ հետ այստեղ կանգնեց ու հայտարարեց, որ մեզանից ներողություն է խնդրում: Նա խոստացավ մեզ օգնել, որ մենք այլևս խաբված չենք լինի, բայց հիմա գալիս այլևս մեզ չի մոտենում: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ գիտի կամ չգիտի Կոստանյանը: Բայց որ մեր երեխաների դիակները տանում Մուրացանի հոսպիտալում դիտավորյալ պահում են, գումարներ են աշխատում, էս մասին բոլորը պետք է իմանան: Մեզ իրանց սուտ ներողությունները պետք չէ: Նույն Մարգարտիտան կանագնեց ու մեզ ասեց, թե ինքն ինֆորմացիա ունի, որ մեր էրեխեքի գործը չի բացահայտվելու: Որտեղի՞ց նրան այդ ինֆորմացիան»,- ասաց տիկինը՝ նշելով, որ ինքը համեյնանդեպս թաքցնելու ոչինչ չունի: