Անջելին Ջոլին «Daily Mail»-ի դեմ դատական հայց է ներկայացրել
11/07/2014 18:19

Անջելին Ջոլին «Daily Mail»-ի դեմ դատական հայց է ներկայացրել

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին «Daily Mail» պարբերականի դեմ դատական հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ պատճառը համացանցում հայտնված տեսանյութն է, որը հուլիսի 8-ին հրապարակել է պարբերականը:

Դերասանուհին մեղադրանք է ներկայացրել անձնական կյանք ներխուժելու համար: Ի դեպ՝ Ջոլին ասել է, որ ինքը երբևէ չի թաքցրել, որ հակում է ունեցել թմրանյութերի հանդեպ և այդ մասին բոլորն իմացել են:

Հոդվածում նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է 1999 թվականին, հեղինակը Ֆրենկլին Մեյերն է, ով ժամանակին Ջոլիին թմրանյութեր է մատակարարել: Նա պատմել էր, թե 90-ականներին, երբ դերասանուհին ապրում էր Նյու-Յորքում, ինքը նրան 3 անգամ թմրանյութ է վաճառել: Հենց այդ ժամանակ էլ նա որոշել է տեսանկարահանել դերասանուհուն:

Հիշեցնենք, որ 5 րոպեանոց տեսանյութում, որը հրապարակել է պարբերականը, Ջոլին անցուդարձ է անում իր բնակարանում և նյարդայնացած խոսում է հեռախոսով: Մեյերը հայտարարել է, թե դերասանուհին այդ ժամանակ խոսել է իր հոր հետ՝ մոր և եղբոր մասին:

Ջոլին չի հերքել այդ ամենը, սակայն հայտարարել է, որ պարբերականը իրավունք չուներ ներխուժել իր անձնական կյանք:  

Նախորդող հրապարակումներ՝ Անջելինա Ջոլիի վերաբերյալ սկանդալային տեսանյութը արդեն համացանցում է

Անջելին Ջոլին «Daily Mail»-ի դեմ դատական հայց է ներկայացրել