11/07/2014 14:50
Դեսպան. Ֆրասիան չի կարող զենք կամ սպառազինության վաճառել Ադրբեջանին
Ֆրասիան չի կարող զենք կամ սպառազինության վաճառել Ադրբեջանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով ֆրանսիական մամուլի հրապարակումները, թե Ֆրանսիան զենք է վաճառելու Ադրբեջանին, ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Շարունակելով խոսքը` դեսպանը նշեց, որ թեև ինքը չունի նման տեղեկատվություն սակայն կարող է ասել, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, չէր էլ կարող հակառակը լինել, որ «չհարգեր, չպահպաներ այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:
Նախորդող հրապարակում` Դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն. Անրի Ռենո