Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությանը
11/07/2014 19:55

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների Վերահսկիչ պալատների միջև փոխգործակցությանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է կապերի շարունակական ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը և դրա համար համապատասխան պայմանների առկայությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությանը