Ժունինյո. «Եթե գոնե մի փոքր հպարտություն կա, դա պետք է անել»
11/07/2014 19:29

Ժունինյո. «Եթե գոնե մի փոքր հպարտություն կա, դա պետք է անել»

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժունինյո Պեռնամբուկանոն կարծում է, որ երկրի գլխավոր թիմին արտասահմանցի մարզիչ է պետք:

«Բոլոր կասկածները, որոնք ես ունեի` կապված մեր մարզիչների հետ, ցրվեցին: Ֆրանսիայում անցկացրած շատ տարիների ընթացքում շատ բան եմ սովորել: Եկել է ազգային թիմի համար արտասահմանցի մարզչի հետ պայմանավորվելու ժամանակը:

Եթե գոնե մի փոքր հպարտություն կա, դա պետք է անել:

Եթե արտասահմանցի մարզիչ լիներ, խաղից անմիջապես հետո որոշում կկայացներ: Հրաժարական կտար իր օգնականների հետ միասին: Սկոլարին ու Կառլոս Ալբերտո Պարեյրան արդեն շաբաթ օրը չպետք է լինեն: Առաջիկա խաղում հաղթանակը կամ պարտությունը ոչինչ չեն կարող փոխել: Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը ցույց տվեց, որ մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց մարզչական շտաբը չի համապատասխանում նրանց»,- Ժունինյոյի խոսքերը մեջբերել է espndeportes.com-ը:

Ժունինյո. «Եթե գոնե մի փոքր հպարտություն կա, դա պետք է անել»