Օբաման ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուին
11/07/2014 13:53

Օբաման ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար ներկայացրել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Եթե Ռիչարդ Միլզի թեկնածությունը հաստատվի Սենատում, ապա նա կփոխարինի ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին:

Նշենք, որ հիմա Միլզը զբաղեցնում է Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարն էր:
 

Օբաման ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուին