.jpg)
Անցյալ դարի ամենահայտնի, այժմ ուրվական դարձած հանգստավայրերը. Լուսանկարներ
Ամռանը մարդիկ ձգտում են հանգստանալ առավել հայտնի և տարածված հանգստյան վայրերում, սակայն հետաքրքրությունը այդ վայրերի նկատմամբ վաղ թե ու նվազում է: Դրա համար կարող են լինել հարյուրավոր պատճառներ: Եթե չեք պատկերացնում, թե ինչպես կարող է մի օր լքված դառնալ իսպանական ծովափը, ապա Lenta.ru-ի ֆոտոշարքում կարող եք տեսնել ժամանակին աղմկոտ, իսկ հիմա լքված հանգստյան գոտիները:
Հյուսիսային Կիպրոս, Վարոշա
20-րդ դարի 60-70-ական թթ. այս վայրը ամենահայտնի եվրոպական կուրորտներից մեկն էր, որտեղ կարելի էր հաճախ տեսնել դերասանուհիներ Բրիջիտ Բարդոյին, Էլիզաբետ Թեյլորին, Ռաքել Ուելչին և Ռիչարդ Բերտոնին: Բազմաթիվ ներդրողներ հետաքրքրված էին այստեղ թանկարժեք հյուրանոցների և առևտրի կենտրոնների կառուցման հարցում:
Ամեն ինչ փոխվեղ 1974 թվականին, երբ այստեղ էթնիկ հույների և թուրքերի միջև կռիվ սկսվեց, որից հետո էլ ափը անցավ թուրքական բանակի իշխանության տակ, որոնք օգնություն էն ցուցաբերել իրենց հայրենակիցներին:
Նրանք ամբողջ քաղաքը փշալարով պատեցին, որպեսզի բացառեն դրա հետագա նվաճումը: Միջազգային հանրությունը մեծ դժվարությամբ կարողացավ դադարեցնել այստեղ պատերազմը:
Դրանից հետո էլ հանգստյան գոտին վերածվեց ուրվական-քաղաքի: Շվեդ լրագրող Յան Օլաֆ Բենգստոնը 1977 թ. գրել է, որ այդ քաղաքը վերածվել է իսկակակն ուրվականի, քանի որ ասֆալտը ճաքճքել է, թփեր են աճում ճանապարհի վրա, սրճարաններում դեռևս սեղանները հավաքված չեն, իսկ խանութներում կարելի է գտնել այդ թվականներին արտադրված սննդամթերք:

Արգենտինա, Վիլլա-Էպեկուեն
Հայտնի այս սպա-կենտրոնը, որը Բուենոս Այրեսից ոչ հեռու է գտնվում, բնության քմահաճույքով հայտնվել է ուրվական-քաղաքների շարքում:
Առաջին հյուրանոցները այստեղ հայտնվել են դեռևս 1920-ական թթ., և մարդիկ այստեղ գալիս էին իրենց առողջությունը վերականգնելու համար, քանի որ այստեղի ջուրը համեմատում էին Մեռյալ ծովի ջրի հետ:
1960-ական թթ. այստեղ տարեկան այցելում էր 25 հազար մարդ: Այստեղ միջազգային մակարդակի հյուրանոցներ կային և կյանքի որակը ամբողջ մայրցամաքում համարվում էր ամենաբարձրը: Սակայն կլիմայի փոփոխությունը նպաստեց նրան, որ այստեղ մշտական անձրևներ սկսվեցին և ժամանակի ընթացքում ողջ քաղաքը հայտնվեց աղի ջրերի մեջ: Անձրևները դադարեցին միայն 2008 թվականին:

ԱՄՆ, «Grossinger» հյուրանոց
1919 թ. հիմնադրված ամերիկյան ամենահայտնի այս հանգստավայրերից մեկը գտնվում է Նյու Յորքի մոտակայքում:
Այն մեծ հռչակ է վայելել բիզնեսմենների և սպորտսմենների շրջանում: 1950 թ. այստեղ առաջին անգամ օգտագործվել է արհեստական ձյունը: Սակայն Հիպպի դարաշարջանի սկսվելու հետ այս վայրը կորցրեց իր գրավչությունը և հյուրանոցը 1986 թ. փակվեց:
Այժմ այս ուրվական-հյուրանոցը Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է մնում, որտեղ, չնայած ավերածություններին և գողություններին, դեռևս կարելի է գտնել 1960-ական թթ. իրեր:

Կուպարի, Խորվաթիա
Այս հյուրանոցը կառուցվել է անցյալ դարի կեսերին: Այն կառուցելու համար երկրի ռազմական բյուջեից ծախսվել է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար: Այստեղ հնարավոր էր միանգամից տեղավորել ավելի քան 2000 հոգի, ինչպես նաև կար երկրի նախագահի համար նախատեսված սենյակ, որտեղ վերջինս ընդունել է արտերկրից հյուրերի:
1991 թվականի պատերազմի ժամանակ այս տարածքը գրավվել է սերբական զորքերի կողմից, և ափ է իջեցվել երկրի ողջ պատմության մեջ ամենամեծ ծովային դեսանտը: Կուպարի գրեթե ամբողջությամբ թալանվել է և չի վերականգնվել:

Կոլումբիա, Սան Անտոնիո
1926 թ. երկրի ամենագողտրիկ հատվածում գտնվող նախագահական ամառանոցը վերածվել է շքեղ հյուրանոցի: Մոտակայքում գտնվող Տեկենդամա ջրվեժը, որը սրբազան էր համարվում հնդկացիների մոտ, բազմաթիվ զբոսաշրջիկների է դեպի իրեն գրավել:
Մեծահարուստները հաճույքով էին գալիս այս վայր՝ 137 մետրանոց ջրվեժը տեսնելու համար, սակայն 1970-ական թթ. ջրվեժը սկսեց չորանալ՝ իրեն սնուցող գետերում հայտնված արտադրական թափոնների և կեղտի պատճառով: Դրա հետ էլ նվազեց այնտեղ գնացող զբոսաշրջիկների թիվը:
Հյուրանոցի տերերը հեռացան այդտեղից և հյուրանոցը սկսեցին թալանել:
