Սուարես. «Հույս ունեմ, որ կհասկանաք իմ որոշումը»
11/07/2014 20:28

Սուարես. «Հույս ունեմ, որ կհասկանաք իմ որոշումը»

Լուիս Սուարեսը, ում տեղափոխությունը «Բարսելոն» արդեն պաշտոնապես հաստատված է, հրաժեշտ է տվել «Լիվերպուլի» երկրպագուներին:

«Ես «Լիվերպուլից» հեռանում եմ ծանր սրտով` նոր կյանքի ու Իսպանիայում նոր մարտահրավերների փնտրտուքով,- Սուարեսի խոսքերը մեջբերել է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:- Հույս ունեմ, որ կհասկանաք իմ որոշումը: Այս ակումբն ամեն ինչ արեց, որպեսզի մնամ, սակայն Իսպանիայում, որտեղ ապրում է կնոջս ընտանիքը, խաղալը իմ ողջ կյանքի երազանքն ու նպատակն է: Բրենդան Ռոջերսին ու թիմին ամենայն բարիք եմ մաղթում ապագայում: Այդ ակումբը լավ ձեռքերում է, և ես վստահ եմ, որ «Լիվերպուլը» հաջողակ կլինի հաջորդ մրցաշրջանում»:

Սուարես. «Հույս ունեմ, որ կհասկանաք իմ որոշումը»