Ինչպե՞ս նիհարել ամռանը
11/07/2014 19:20

Ինչպե՞ս նիհարել ամռանը

Ամառը նիհարելու և մարմինը ձգելու հրաշալի ժամանակ է, հատկապես, որ արևի ճառագայթները տրամադրում են ֆիզիկական ակտիվության:

Այն ամենը, ինչ պետք է՝ սպորտային կոշիկներն ու թարմ օդն է: Երկարատև զբոսանքները կամ վազքը կօգնեն պահպանել մկանների տոնուսը և մեկ ժամում այրել մինչև 200 կալորիա:

Անվաչմուշկ քշել

Սա ոչ միայն ֆիզիկական աշխատանք է, այլև մտավոր, քանի որ ենթադրում է կենտրոնացում: Ժամում կարելի է կորցնել 375-ից մինչև 675 կալորիա:

Լող

Լողը կարող է փրկել ամառային տապից և նպաստել մարմնի գեղեցիկ կառուցվածքի ձևավորմանը: Այն նաև օգնում է թուլացնել ուղեղի լարվածությունը և այրել ժամում 350-550 կալորիա:

Հեծանիվ քշել

Սա սրտի համար մարզանք է, որը օգնում է ժամում այրել 500-750 կալորիա:
 

Ինչպե՞ս նիհարել ամռանը