ՊՆ. Դիվերսանտի գնդակից վիրավորված հայ կնոջ վիճակը կայուն ծանր է
12/07/2014 13:24

ՊՆ. Դիվերսանտի գնդակից վիրավորված հայ կնոջ վիճակը կայուն ծանր է

Նախօրեին Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.

«Կարինե Դավթյանն այժմ Մուրացանի հոսպիտալում է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: 

Նախորդող հրապարակում՝ Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ սպա է զոհվել. ՊՆ

ՊՆ. Դիվերսանտի գնդակից վիրավորված հայ կնոջ վիճակը կայուն ծանր է