Եվրասիական հանձնաժողով. Հայաստանը կարող է  դառնալ ՄՄ-ի անդամ 2014թ.-ին
12/07/2014 12:12

Եվրասիական հանձնաժողով. Հայաստանը կարող է դառնալ ՄՄ-ի անդամ 2014թ.-ին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը 2014 թ.-ին:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Սլեպնևը նշել է, որ առկա է պատրաստության բարձր աստիճան և անդամակցության պայմանագրի հարցում գրեթե ոչ մի հակասություն չի մնացել:

Նախարարի խոսքով՝ արդեն առկա է Հայաստանի համար նախատեսված «ճանապարհային քարտեզը»:

Սլեպնևը նշել է, որ Հայաստանը տարածքային առումով մեկուսացված է Մաքսային միությունից, և պետք է մշակվեն ապրանքային հոսքերի վերահսկման տարբերակներ:

Նախարարը հավելել է, որ Հայաստանի համար անհրաժեշտ կլինի սահմանել անցումային շրջան, որի շրջանականերում կկարգավորվեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրի անդամակցության հարցը Մաքսային միությանը:
 

Եվրասիական հանձնաժողով. Հայաստանը կարող է դառնալ ՄՄ-ի անդամ 2014թ.-ին