Gallup. ԱՄՆ-ում Օբամայից առավելապես գոհ են մահմեդականները
12/07/2014 15:30

Gallup. ԱՄՆ-ում Օբամայից առավելապես գոհ են մահմեդականները

Gallup-ի իրականացրած հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամենամեծ վարկանիշը ունի մահմեդականների շրջանում:

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ 2014թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի մահմեդականների 72%-ին դուր է գալիս Օբամայի քաղաքականությունը: Նրա գործունեությունը ամենաքիչը հավանում են մորմոնները՝ ընդամենը 18%:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում ոչ քրիստոնյաների և անհավատների շրջանում Օբամայի վարկանիշը առավել բարձր է: Քրիստոնյաները հիմնականում չեն հավանում նախագահի գործունեությունը: Նշվում է, որ միջինը ԱՄՆ-ի նախագահի գործունեությունը հավանում է ամերիկացիների 43%-ը:
 

Gallup. ԱՄՆ-ում Օբամայից առավելապես գոհ են մահմեդականները