«Ոստիկանը 14 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել»
12/07/2014 14:25

«Ոստիկանը 14 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել»

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:

Անչափահաս, 14 տարին չլրացած աղջնակը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ծառայողը իր հետ ունեցել է սեռական հարաբերություններ` նախապես իմանալով իր անչափահաս լինելու հանգամանքը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

«Ոստիկանը 14 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել»