Մասկերանո. «Դա կյանքի իմաստ է, երազանք»
12/07/2014 16:54

Մասկերանո. «Դա կյանքի իմաստ է, երազանք»

Արգենտինայի ազգային հավաքականի պաշտպան Խավիեր Մասկերանոն աշխարհի առաջնության Գերմանիայի ընրանու հետ կայանալիք եզրափակիչ հանդիպման նախաշեմին ընդգծել է, որ իր թիմն ամեն ինչ կանի` վճռորոշ խաղում դրական արդյունքի հասնելու համար: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Հասել ենք եզրափակիչ: Վճռորոշ խաղում հաղթելու համար կներդնենք մեր ողջ ուժերն ու հնարավորությունները: Մնացել է մեկ քայլ: Պետք է հաղթահարել բոլոր հանգամանքները և հասնել բաղձալի երազանքին: Հուսով եմ` խաղից հաճույք կստանամ: Դա կյանքի իմաստ է, երազանք, որը ոչ բոլորի համար է իրագործելի»,- նշել է Մասկերանոն:
 

Մասկերանո. «Դա կյանքի իմաստ է, երազանք»