Մոուրինյոն մերժել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային
12/07/2014 17:25

Մոուրինյոն մերժել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ է ստացել` աշխարհի առաջնության ավարտից հետո երկրի ընտրանին գլխավորելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

Աղբյուրը նշում է, որ պորտուգալացի մասնագետը, սակայն, պատասխանել է մերժմամբ: Չի բացառվում, որ Մոուրինյոն առաջարկը վերանայի 2 տարի անց: Իր որոշումը Ժոզեն բացատրել է այն պարզ պատճառով, որ լոնդոնյան ակումբի հետ միասին ցանկանում է բարձունքներ նվաճել:
 

Մոուրինյոն մերժել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային