Պրանդելլին Թուրքիա է մեկնել սպառնալիքների պատճառով
12/07/2014 17:12

Պրանդելլին Թուրքիա է մեկնել սպառնալիքների պատճառով

«Գալաթասարայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին վախենում է մեկնել Հռոմ, որտեղ թուրքական թիմն ընկերական խաղում ուժերը կչափի «Ռոմայի» հետ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

Նշվում է, որ Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչն օգոստոսի 19-ին կայանալիք հանդիպման ժամանակ ներկա չի լինի մարզադաշտում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում անփառունակ մրցելույթներից հետո Պրանդելլին պաշտոնանկ եղավ, սակայն մինչ այժմ իտալացի երկրպագուների կողմից շարունակում է սպառնալիքներ ստանալ:

Մասնագետը հայտնել է, որ սպառնում են ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքի անդամներին: Հենց այդ պատճառով էլ նա որոշել է մարզչական կարիերան շարունակել Թուրքիայում:
 

Պրանդելլին Թուրքիա է մեկնել սպառնալիքների պատճառով