.jpg)
Թուրք դպրոցականը ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկը
Թուրքիայից 17-ամյա Ռումեիսա Գելգին, ում հասակը կազմում է 2 մետր 13 սմ, պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկը:
.jpg)
Fedpost.ru-ի փոխանցմամբ` 11-րդ դասարանցի Ռումեիսան համապատասխան հավաստագիր է ստացել Գինեսի ռեկորդներ գրքի ներկայացուցիչներից: Գելգին բնակվում է իր եղբայրների, քույրերի և ծնողների հետ, ովքեր բարձրահասակ չեն:
.jpg)
Թուրք դպրոցականը բարձր հասակը պայմանավորված է Ուիվերի սինդրոմ կոչվող հիվանդությամբ, որը շատ հազվագյուտ գենետիկ հիվանդություն է: Ռումեիսան կրում է 47-րդ համարի կոշիկներ: