.jpg)
Հաքերային հարձակման է ենթարկվել ԴԱՀԿ ծառայության կայքը
Հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության achurd.am կայքը, որի պատճառով այսօր ժամը 09:30-ի մոտակայքում խաթարվել է գործող էլեկտրոնային հարկադիր աճուրդի օնլայն համակարգի աշխատանքը: Այս մասին հայտնում են ԴԱՀԿ ծառայությունից:
«ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Համապատասխան աշխատանքներ են տարվել կայքի բնականոն աշխատանքի վերականգման ուղղությամբ և ժամը 16:20-ի դրությամբ achurd.am կայքը անխափան աշխատում է»,-ասված է հաղորդագրության մեջ: