14/07/2014 09:55
Ավիավթար ՌԴ Րյազանի մարզում. Զոհվել են ազգությամբ հայեր
Հուլիսի 14-ին, ժամը 01.15-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 13-ին ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Րյազանի մարզի Սպասսկի շրջանի Սպասսկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, որի հետևանքով զոհվել է չորս մարդ:
Զոհվածներից երեքը ազգությամբ հայեր են՝ Էդուարդ Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), ուղևորներ Կարեն Հարությունյանը (ծնվ. 1981 թ.) և Տիգրան Ադամյանը (ծնվ.1987թ.):
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: