Բարտոմեու. «Պետք է Պույոլին փոխարինող գտնենք»
14/07/2014 19:12

Բարտոմեու. «Պետք է Պույոլին փոխարինող գտնենք»

«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ընդգծել է, որ կատալոնյան թիմի տրանսֆերային գործունեությունը դեռ չի ավարտվել: Նրա խոսքերով` ամեն ինչ կախված է թիմի կիսապաշտպան Խաբիի որոշումից, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Մենք պետք է Կառլես Պույոլին փոխարինող գտնենք, ուստի պաշտպանությունում նոր անուններ կլինեն: Բացի այդ, ամեն ինչ կախված է Խաբիի որոշումից: Կմնա՞ արդյոք, թե՞, ամեն դեպքում, կորոշի հեռանալ: Նա իրավունք ունի իր ապագայի վերաբերյալ հարցերն ինքնուրույն լուծել: Մենք պատրաստ ենք սպասել Խաբիի որոշմաը»,- նշել է Բարտոմեուն:
 

Բարտոմեու. «Պետք է Պույոլին փոխարինող գտնենք»