.jpg)
14/07/2014 18:43
Բյուրականում օձի խայթոցից քաղաքացի է թունավորվել
Այսօր՝ ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.15-ին օձի խայթոցից թունավորման նախանշաններով Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ՝ 1959 թ. ծնված Մ. Հ.-ը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: