Երեք օրում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար
14/07/2014 20:27

Երեք օրում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար

Հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 33-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 11, խուլիգանության՝ 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 16 դեպք։ Տվյալները ներկայացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Երեք օրում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար