.jpg)
Իրանցիները դատապարտվել են ազատազրկման՝ Facebook-յան գրառումների համար
Իրանում 8 մարդ ընդհանուր առմամբ դատապարտվել է 127 տարվա ազատազրկման՝ Facebook-ում հակակառավարական գրառումների համար:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նրանցից յուրաքանչյուրը կազատազրկվի 11-21 տարով: Դատապարտյալների անունները չեն հրապարակվում, սակայն նշվում է, որ նրանք մեղավոր են ճանաչվել ազգային անվտանգությանը հարվածող գործողությունների, հակակառավարական քարոզչության, սրբավայրերը և իրանական առաջնորդներին վիրավորելու համար:
Իրանում 2009թ.-ից արգելված է Faceobook-ը, Twitter-ը և YouTube-ը, իսկ 2014թ.-ի մայիսի 23-ից նաև Instagram-ը: