Գուտի. «ՖԻՖԱ-ն չի հարգում արժանի ֆուտբոլիստներին»
14/07/2014 18:51

Գուտի. «ՖԻՖԱ-ն չի հարգում արժանի ֆուտբոլիստներին»

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին համաձայն չէ, որ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

«Լիոնել Մեսսին մրցաշարի լավագույն ֆուտբոլի՞ստ, զարմանալի է: Սա նշանակում է, որ ՖԻՖԱ-ն չի հարգում մյուս ֆուտբոլիստներին, ովքեր առավել արժանի էին այդ կոչմանը: Շատ ափսոս»,- հայտարարել է Գուտին:
 

Գուտի. «ՖԻՖԱ-ն չի հարգում արժանի ֆուտբոլիստներին»