Գվարդիոլան Բունդեսթիմի հաղթանակը տրամաբանական է համարում
14/07/2014 18:22

Գվարդիոլան Բունդեսթիմի հաղթանակը տրամաբանական է համարում

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ Գերմանիայի հավաքականի հաղթանակն աշխարհի առաջնությունում տրամաբանական էր: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Հիանալի խաղ և հիանալի հաղթանակ: Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին և գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին: Վայելեք չեմպիոնի կոչումը: Դուք արժանի եք»,- նշել է Գվարդիոլան:
 

Գվարդիոլան Բունդեսթիմի հաղթանակը տրամաբանական է համարում