Այսօր Բաստիլի գրավման օրն է
14/07/2014 12:08

Այսօր Բաստիլի գրավման օրն է

Բաստիլը հիմնականում քաղաքական բանտարկյալների համար նախատեսված բանտ-ամրոց էր Փարիզում: 1879թ. հուլիսի 14-ին Ֆրանսիան գրավել է Բաստիլը, և ամեն տարի այդ օրը ֆրանսիացիները նշում են իբրև ազգային տոն:

Ամրոցը կառուցվել է 1370-1382թթ. Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ-Անտուան դարպասների մոտ, ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30 մետրանոց ատամնավոր պատեր, շուրջը եղել է խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով: Ամրոցը կառուցվել է մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից այն վերածվել է պետական բանտի:

Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: 1791թ. հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը: 1989թ. ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը, որը նոր դարաշրջան է բացել թե´ ֆրանսիացիների և թե´ համայն մարդկության պատմության մեջ:
 

Այսօր Բաստիլի գրավման օրն է