Ռոյս. «Ձեր երազանքն իրականություն դարձավ»
14/07/2014 17:51

Ռոյս. «Ձեր երազանքն իրականություն դարձավ»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով Հայաստանի ազգային հավաքականի հետ կայացած ընկերական խաղում վնասվածք էր ստացել և զրկվել աշխարհի առաջնությանը մասնակցելուց, աշխարհի չեմպիոնի կոչման առթիվ շնորհավորել է Գերմանիայի հավաքականին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Բունդեսթիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, ով մրցանակաբաշխության արարողության ժամանակ խաղադաշտ էր բերել իր մարզաշապիկը:

«Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականին: Ձեր երազանքն իրականություն դարձավ: Շնորհակալություն քեզ, ընկեր, նման գեղեցիկ քայլի համար»,- թվիթերյան իր էջում գրել է Ռոյսը:
 

Ռոյս. «Ձեր երազանքն իրականություն դարձավ»