.jpg)
Երևանը հայտնվել է ամենթանկ մայրաքաղաքների ցանկում
«Mercer» ընկերությունը կողմից իրականացված հետազոտությունների համաձայն՝ Երևանն ընդգրկվել է աշխարհի 211 ամենթանկ մայրաքաղաքների ցանկում:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր քաղաքում կյանքի թանկության մակարդակը գնահատվել է ըստ 200 կետերի` ներառյալ կացարանը, տրանսպորտը, սննդի, հագուստի, տնային պարագաների և զվարճանքների գինը:
Համաձայն 2013 թվականին անցկացված հետազոտության՝ մայրաքաղաք Երևանը զբաղեցրել է 195-րդ հորիզոնականը, իսկ այս տարի Երևանը 8 աստիճանով վեր է բարձրացել թանկ քաղաքների ցանկում:
Տարածաշրջանում Հայաստանի մայրաքաղաքը իր թանկությամբ զիջում է միայն Թբիլիսիին: Վրաստանի մայրաքաղաքը հայտնվել է 194-րդ տեղում: Ինչ վերաբերում է հարևան Բաքվին՝ ապա այն համարվել է շատ ավելի թանկ քաղաք, որը զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը: Ըստ ուսումնասիրությունների սանդղակի՝ հաջորդ ամենաթանկ մայրաքաղաքը տարածաշրջանում Թեհրանն է, որը հայտնվել է 77-րդ հորիզոնականում, իսկ Ստամբուլը` հայտնվել է 135-րդ տեղում: