.jpg)
Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել 11 զրահամեքենա
Ուկրաինայի արտահանման վերահսկման պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարի Ուկրաինան արտահանել է 111.2 միավոր տարբեր տեսակի հրազեն և 557 միավոր զրահատեխնիկա, հրետանային և հրթիռային համակարգեր:
Vesti.az-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան Ադրբեջան է արտահանել 11, Լեհաստան՝ 1 և Նիգերիա՝ 4 հատ զրահամեքենա:
Նիգերը ստացել է 2, Չադը 4 հատ Սու-25 կործանիչներ, իսկ Ռուսաստանը՝ Մի-8T մեկ ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ նախօրեին բելառուսական «Տետրաէդր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Նովիկը հայտարարել էր, որ իրենք Ադրբեջան են մատակարարել Т38 «Стилет» զենիթա-հրթիռային համակարգերի երկու մարտկոց:
Նովիկը նշել է, որ «Стилет»-ը արդեն գտնվում են Ադրբեջանի ԶՈւ-ի տրամադրության տակ, իսկ իրենց ընկերությունը համագործակցում է Ադրբեջանի հետ 10 տարի:
Т38 «Стилет»-ը ուկրաինա-բելառուսական արտադրության զենիթա-հրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցամաքային զորքերի, արդյունաբերական և ռազմական օբյեկտների պաշտպանության համար՝օդային ցանկացած տեսակի հարձակումներից:
«Տետրաէդրը» ռադիոէլեկտրոնային զենքերի և ՀՕՊ համակարգերի արդիականցմամբ զբաղվող Բելառուսի առաջատար ընկերություններից է: