.jpg)
Ադրբեջանցի դիպուկահարը Ասկերանում հայ գյուղացու է սպանել
ԼՂՀ դատախազությունը տեղեկացնում է, որ երեկ Ասկերանի շրջանում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակից հայ գյուղացի սպանվել:
Ըստ հաղորդագրության՝ 2014թ. հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված «Սարիջալու» կոչվող տեղանքում իր տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով դեմքի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղում մահացել:
Ըստ դատախազության ներկայացրած տվյալների՝ կրակոցն արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից, դիտավորությամբ և ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով:
Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը և հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:
Նախորդող հրապարակում՝ ՊԲ. Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն խմբի բոլոր անդամները վնասազերծվել են